Զախարովա. Չնայած ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, Լապշինն արտահանձնվեց

Զախարովա. Չնայած ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, Լապշինն արտահանձնվեց

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները օգնելու համար Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և հետո Ադրբեջան արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Չնայած, որ երրորդ երկրներին ՌԴ քաղաքացիներին արտահանձնելու անթույլատրելիության մասին ՌԴ դիրքորոշումը բազմիցս էր ներկայացվել Մինսկին, փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին»,-ասել է նա:

Զախարովան հայտնել է, որ փետրվարի 9-ին Լապշինին Բաքվի մեկուսարանում այցելել են ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ բլոգերը պայմաններից չի բողոքել:

Ըստ նրա, ռուսական կողմը մշտական կապի մեջ է Ադրբեջանի իրավապահ մարմինների, Գլխավոր դատախազության, ԱԳՆ-ի, այդ երկրում Իսրայելի դեսպանության հետ: «Մեր իրավասության շրջանակում մենք ձեռնարկում ենք բոլոր հնարավոր միջոցները` պաշտպանելու համար ՌԴ քաղաքացու իրավունքները: Հարցը մեր մշտական վերահսկողության տակ է, Լապշինին որակյալ փաստաբանական օգնություն է ցուցադրվում: Առջևում դատավարությունն է»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---