«Մաքուր Հայաստան» ծրագիրը մեկնարկում է. Պլան և ժամանակացույց կշմակվի

«Մաքուր Հայաստան» ծրագիրը մեկնարկում է. Պլան և ժամանակացույց կշմակվի

PanARMENIAN.Net - Կառավարության փետրվարի 16-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի վերաբերյալ հանձնարարական է տվել:

«Կարծում եմ, համակարծիք կլինեք, որ մեր համաքաղաքացիների, զբոսաշրջիկների համար գրավիչ ու հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել մեր քաղաքների, գյուղերի ճանապարհների ու այլ վայրերի մաքրությունը», - ասել է վարչապետը, գրում է Aysor.am-ը:

Նա ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին հանձնարարել է 2-ամսյա ժամկետում մշակել ու ներկայացնել «Մաքուր Հայաստան»-ի հայեցակարգը՝ հստակ սահմանելով գործողությունների պլանն ու ժամանակացույցը:

«Հայեցակարգը ներկայացնել հանրային քննարկման, գործընթացում ընդգրկել ՀՀ բնապահպանության նախարարությանը ու բնապահպանության ուղղվածությամբ հասարակական կազմակերպություններին», - նշել է Կարեն Կարապետյանը:

Հայաստանում աղբահավաքման և աղբի քաղաքականության հետ կապված խնդիրներ կան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---