Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառը մեկնարկում է փետրվարի 18-ին17 փետրվարի 2017 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և ՀՀ հրատարակիչների ասոցիացիան փետրվարի 17-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին` ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում: Տոնավաճառը և առնչվող միջոցառումները կիրականացվեն գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում: Գրքի հայաստանյան ցուցահանդես-վաճառքին իրենց հրատարակություններով կմասնակցեն «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ-Պրինտ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը: Ցուցահանդես-տոնավաճառը կներկայացնի հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակությունները, հատկապես` մանկապատանեկան ոլորտի գրականությունը: Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր: Փետրվարի 19-ին Հայաստանում գիրք նվիրելու օրն է: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա |