2012-16-ն Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան ՀՀ-ն

2012-16-ն Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան ՀՀ-ն

PanARMENIAN.Net - 2012-2016 թվականներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Այս մասին ասվում է Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ զենք խոշորագույն արտահանողներն են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան, որոնց մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմում է զենքի արտահանման ընդհանուր ծավալի 74%-ը:

Համաշխարհային սպառազինության էքսպորտի 1/3-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին: Վերջինս 2007-11 թվականների համեմատ արտահանման ծավակներն ավելացրել է գրեթե 21%-ով: Արտահանվող զինամթերքի գրեթե կեսն ուղղվել է Մերձավոր Արևելք:

Զենքի 23%-ն արտահանել է Ռուսաստանը: Դրա 70%-ն ուղղվել է չորս երկրի՝ Հնդկաստան, Վիետնամ, Չինաստան և Ալժիր:

Միևնույն ժամանակ, Հնդկաստանը զենքի ամենախոշոր ներկրողն է՝ համաշխարհային ծավալի 13%-ը:

Զեկույցում նշվում է, որ զենքի համաշխարհային շրջանառության ծավալը 2004 թվականից շարունակաբար ավելացել է: Հատկանշական է, որ 2012-16 թվականներին այն հասել է ռեկորդական աստիճանը՝ սառը պատերազմի ավարտից ի վեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---