ԵԱՀԿ ՄԽ-ն չգիտի թե ինչ ի նկատի ուներ Մորատինոսը, խոսելով բանակցություններում փոփոխությունների անհրաժեշտության մասին17 սեպտեմբերի 2007 - 21:30 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ համանախագահները չգիտեն թե ինչ ի նկատի ուներ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը, խոսելով ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափի փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ-ն գործում է 10 տարի շարունակ եւ այն փոխարինելու համար տարիների աշխատանք է հարկավոր: «ԵԱՀԿ-ն միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի վրա է դրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու պատասխանատվությունը»,-ասել է Ֆասյեն: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսը հայտարարել էր. «ԵԱՀԿ-ն մեծապես հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ : Դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել բանակցային գործընթացում»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |