Հայազգի Ալեխանդրո Տանտանյանը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային թատրոնի գլխավոր տնօրեն

Հայազգի Ալեխանդրո Տանտանյանը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային թատրոնի գլխավոր տնօրեն

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի Սերվանտեսի անվան ազգային թատրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել հայազգի երգիչ, դերասան, ռեժիսոր, արվեստագետ, թատերական գործերի հեղինակԱլեխանդրո Տանտանյանը։ Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը:

Նա հիմնադրել է «Հարավային Համայնապատկեր» նախագիծը, որի շրջանակներում, ի թիվս այլ գործերի, կատարվում է արվեստագետների փորձի և աշխատանքների փոխանակում։ Միաժամանակ, նա միշտ իր գործունեության մեջ մեծ ուշադրություն է դարձրել երգարվեստին` ոչ միայն անձնապես է հանդես եկել իր կատարումներով, այլև կազմել է առանձին ծրագրեր, որոնք հաջողությամբ իրականացվել են Բուենոս Այրեսում և այլ քաղաքներում:

Տանտանյանը որպես ռեժիսոր տասնյակ գործեր է ներկայացրել հանդիսատեսի ուշադրությանը` Շեքսպիրից մինչև Բերտոլդ Բրեխտ և իսպանացի Ալբերտո Կոնսեխերո։ Իբրև սցենարիստ և ռեժիսոր՝ հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել բեմ բարձրացրած Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա»-ի Տանտանյանի տարբերակը։

Բազմաթիվ են նաև օպերային գործերը, որոնք ներկայացրել է ոչ միայն Բուենոս Այրեսում, այլև երկրից դուրս։ Նա մասնակցել է ավելի քան 60 միջազգային տարբեր փառատոնի` արժանանալով բազմաթիվ մրցանակների։ Նրա առանձին գործերը թարգմանվել են պորտուգալերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն։

Երկրում մեծ համբավ վայելող Սերվանտեսի անվան թատրոնն ավելի շատ հայտնի է որպես Բուենոս Այրեսի Ազգային թատրոն` արդեն իսկ այն պատճառով, որ այն Արգենտինայի միակ ազգային թատերական հաստատությունն է, և այստեղ են հանդես եկել իսպանախոս աշխարհի հայտնի շատ ու շատ արվեստագետներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---