ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ12 հոկտեմբերի 2002 - 21:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հրավերով այսօր անձնական այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը` իր տիկնոջ հետ : «Ես սիրում եմ Հայաստանը եւ մեծ բավականությամբ եմ ընդունել Ռոբերտ Քոչարյանի հրավերը»,- Երեւանի օդանավակայանում հայտարարել է Բորիս Ելցինը լրագրողներին: Կազմված է այցի հագեցված ծրագիր եւ նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի հետ, որը օգտակար կլինի ինձ համար, իսկ մի գուցե եւ նրա համար, հայտարարել է ՌԴ նախկին նախագահը: «Ռուսաստանին եւ Հայաստանին կապում է մեծ պատմություն: Այն պետք է պահպանել եւ ձգտել զարգացնել համագործակցությունը եւ հետագայում»,- ընդգծել է նա: Բորիս Ելցինի այցը Հայաստան կտեւի մինչեւ հոկտեմբերի 18-ը: Այցի շրջանակներում Ելցին ամուսինները կմասնակցեն Երեւանի հիմնադրման ամենամյա տոնակատարությանը, կայցելեն հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |