«Լուսավոր սահմանը» LED լամպերով է ապահովում Թալիշը. Ներդրումների կոչ են անում21 փետրվարի 2017 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ը «Լուսավոր սահման» նախաձեռնության շրջանակներում նախատեսվել էր լուսավորել Արցախի Թալիշ սահմանամերձ բնակավայրը, որտեղ ապրիլյան դեպքերից հետո վերականգնման աշխատանքեր են իրականացվում: Կամավորական նախաձեռնության նպատակը սահմանամերձ բնակավայրը էներգախնայող-էներգաարդյունավետ (LED) լամպերով ապահովելն ու «Շտիգեն» ընկերության կողմից արևային ջրատաքացուցիչ տեղադրելն էր: Այցի ընթացքում սահմանամերձ բնակավայրի զինվորական շտաբում տեղադրվել են լուսադիոդային լամպեր, ինչպես նաև արևային ջրատաքացուցիչ «Շտիգեն»-ի կողմից: Եվս 185 լամպ տրամադրվել է Թալիշի գյուղապետարանին՝ հետագայում դրանք ընտանիքներին փոխանցելու նպատակով: Նախաձեռնության անդամներին այցի ամբողջ ընթացքում ուղեկցում էր Թալիշի համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը: Վերջինիս հետ քննարկվել են բնակավայրի վերականգնման վերաբերյալ մի շարք հարցեր: Այժմ ԼՂՀ կառավարությունը Թալիշի զարգացման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ է իրականացնում, որոնց ավարտից հետո այն կդառնա սահմանամերձ ամենաժամանակակից բնակավայրը: «Լուսավոր սահման»-ը և «Շտիգեն» ընկերությունը հորդորում են այլ ընկերությունների իրենց ներդրումն ունենալ Թալիշի վերակառուցման գործում: Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին: «Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Տավուշի սահմանամերձ վեց գյուղի ընտանիքների տներ: Կամավորական նախաձեռնության նպատակն է Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով թեթևացնել սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |