Արարատի մարզում մառախուղ է, Լարսը՝ բաց22 փետրվարի 2017 - 08:45 AMT PanARMENIAN.Net - Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում և Արարատի մարզի տարածքում տեղ-տեղմերկասառույց է: Բացի այդ, Արարատի մարզում նաև մառախուղ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով իրադրությունը ճանապարհներին փետրվարի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ: Հաղորդվում է նաև, որ դժվարանցանելի են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը: Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով: ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |