Վիգեն Սարգսյան. Հարավային Կովկասում Թուրքիայի վարքագիծն ապակառուցողական է22 փետրվարի 2017 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան ծայրահեղ ապակառուցողական վարքագիծ է որդեգրել Հարավային Կովկասում, նրա քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում: «Թուրքիան ծայրահեղ ապակառուցողական վարքագիծ ունի Հարավային Կովկասում. այդ երկիրը շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է ժխտել ակնհայտը՝ Հայոց ցեղասպանության փաստը, հետքայլ է կատարել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների հաստատման միջազգային մակարդակով իր իսկ ստանձնած պարտավորություններից, որոնք ստորագրել է 2010-ին Ցյուրիխի արձանագրությունների տեսքով: Իր կանխակալ վերաբերմունքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ Թուրքիան շարունակում է արդյունվետորեն մեկուսացնել իրեն տարածաշրջանային գործընթացներից»,-ասել է նախարարը: ՊՆ ղեկավարը նշել է նաև, որ 102-րդ ռուսական ռազմակայանը Գյումրիում Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչն է: Նա հիշեցրել է, որ հենց Հայաստանն է եղել երկրի տարածքում ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացման նախաձեռնողը: Նախարարն ասել է, որ ռազմակայանը զսպման գործոն է: Սարգսյանը շեշտել է, որ պայմանագրի երկարացումից հետո ռազմակայանը պատասխանատու է անվտանգության հարցերի համար ոչ միայն «նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանների պարագծով», ինչպես նախկինում էր, այլ ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում: 2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին և Հայաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով ձեռք բերված համաձայնությունից, Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Վերջին տվյալներով ոստիկանության բաժիններ բերման էր ենթարկվել 151 քաղաքացի Միրզոյան․ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունները կառուցողական էին Նա հավելել է, որ գործընթացը շարունակվում է ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Նիկոլյանին Նիկոլյանը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնք ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են իրավասու մարմինների հետ Մայիսի 20-ից գիծ դուրս կգա մետրոյի՝ 3 վագոնով ևս մեկ շարժակազմ Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում |