HRW. ՀՀ մանկատների սաների ավելի քան 90%-ն առնվազն մեկ ծնող ունի22 փետրվարի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մանկատների, հատուկ և գիշերօթիկ հաստատությունների սաների ավելի քան 90%-ը երկկողմանի որբ չէ, առնվազն մեկ ծնող ունի: Այդ մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության զեկույցում: Ըստ զեկույցի հեղինակ, Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուկանանի, հետազոտությունը ցույց է տվել, որ ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն գորածդրում ապահովելու համար ներառական ուսուցում դրա կարիքն ունեցող բոլոր երեխաների համար: Նա նշել է, որ Հայաստանի համապատասխան հաստատություններում մոտ 3500 երեխա կա: «ՀՀ կառավարությունը հավակնոտ պարտավորություններ է ստանձնել հատուկ հաստատություններում երեխաների թվի կրճատման վերաբերյալ, այնուամենայնիվ, խոստումները պետք է հիմնված լինեն հետևողական քայլերի վրա: Հայաստանում դեռևս պայմաններ ապահովված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Թեև այդ հաստատությունների սաների քանակը կրճատվում է, սակայն, հաշմանդամությամբ երեխաների քանակն այդ հաստատություններում աճում է», -ասել է Բյուկանանը: Նա նշել է, որ կառավարությունը պարտավոր է բոլոր պայմաններն ապահովել, որպեսզի այդ երեխաները կարողանան ընտանիքում ապրել: «Այսօր պետությունը միջոցներ է հատկացնում բյուջեից միայն 25 որդեգիր ընտանիքների համար: Այդպիսով երեխաների մեծ մասը մնում է հաստատություններում,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ըստ նրա, խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում այդպիսի հաստատությունների սաները շարունակում են մնալ այնտեղ նույնիսկ չափահաս դառնալուց հետո: Ըստ նրա, նաև մասնագետների պակաս կա, որոնց ծառայությունները հասանելի են միայն հատուկ հաստատությունների ներսում: «Ծնողներից շատերը առողջական խնդիրների կամ աղքատության պատճառով ստիպված են երեխաներին հատուկ հաստատություններ ուղարկել, որպեսզի նրանք այնտեղ պատշաճ խնամք ստանան: Այնուամենայնիվ, այդ հաստատություններում երեխաները մեծանում են հարմարված չլինելով ինքնուրույն կյանքին»,-գրել է Բյուկանանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |