Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել23 փետրվարի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Instagram-ը նոր գործառույթ է ստացել՝ «կարուսել», որը թույլ կտա միանգամից մի քանի լուսանկար հրապարակել: Նախկինում նման հնարավորություն ունեին միայն գովազդատուները: Լուսանկարների շարք հրապարակելու համար հարկ կլինի ակտիվացնել անկյունում գտնվող կապույտ գույնի պատկերակը: Մեկ այլ սեղմումով հնարավոր կլինի փոխել լուսանկարների կամ տեսանյութերի հաջորդականությունը «կարուսելում»: Բոլոր նյութերի համար հնարավոր կլինի մեկ ֆիլտր կիրառել կամ առանձին խմբագրել: Սակայն տեղորոշման թեգն ու նկարագրությունը տարածվում է ընդհանուր առմամբ ամբողջ հրապարակման վրա, գրում է TJ-ն: «Դուք այլևս ստիպված չեք լինի ընտրել միակ լավագույն լուսանկարը՝ տվյալ պահը հիշելու համար: Այժմ հնարավոր է մինչև 10 լուսանկար և տեսանյութ կցել և ուղղակի թերթել դրանք մեկ գրառման մեջ»,-ասվում է Instagram-ի հաղորդագրության մեջ: Օգտատերերի ժապավենում ֆոտոշարը նշվում է գրառման տակ մի քանի կետով: Պրոֆիլի դիտման դեպքում «կարուսել» գրառումների վրա առանձին պատկերակ կlini: Նոր գործառույթն աստիճանաբար կհայտնվի բոլոր օգտատերերի մոտ մի քանի շաբաթվա ընթացքում: Ոմանց համար այն արդեն հասանելի է: Փետրվարի 1-ին հայտարարվել էր, որ մի քանի լուսանկար հավելելու հնարավորությունը հայտնվել էր Instagram-ի բետա վարկածում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |