Վաղ թե ուշ Վրաստանը պետք է որոշակի դարձնի իր դիրքորոշումը Ջավախի հարցում20 սեպտեմբերի 2007 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Վաղ թե ուշ Վրաստանը պետք է որոշակի դարձնի իր դիրքորոշումը Ջավախի հարցում: Եթե նա իրոք ցանկանում է եվրոպական երկիր դառնալ, ապա պետք է կատարի Եվրոպայի Խորհրդի եւ Եվրամիության բոլոր պահանջները: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ԶԼՄ-ների կովկասյան ինստիտուտի կովկասյան հետազոտությունների բաժնի ղեկավար, պատմաբան, եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքերով, ազգային փոքրամասնությունների հարցը գլխավորն է: ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի կողմից ճնշումը Վրաստանի վրա այս հարցում շատ ավելի ուժեղ է, քան Հայաստանի կողմից: Նույնիսկ եթե Հայաստանն այս հարցում մի կողմ քաշվի, Ջավախքի խնդիրը չի անհետանա: Ռուսական ռազմակայանը շանտաժի լծակ էր, իսկ այժմ Վրաստանը դա էլ չունի»,- նշել է Մինասյանը: Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ բնականաբար, տարածաշրջանի ռազմավարական գործընկերները Հայաստանն ու Վրաստանն են: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ նրան կապում են զուտ հաղորդակցային եւ էներգետիկ հարցերը: Վրաստանում հայ համայնքին շատ լուրջ են վերաբերվում, ի տարբերություն ադրբեջանական համայնքի: Մինչ 19-րդ դարի կեսերը Հայ Առաքելական եկեղեցուն այս կամ այն եկեղեցու պատկանելության հարց ընդհանրապես չի եղել: Ամեն ինչ սկսվեց Ռուսաստանին Հայաստանի եւ Վրաստանի միացումից հետո: «Հայոց եկեղեցիների «վրացականացում» կա, բայց ոչ այն մասշտաբներով, ինչ ասվում է: Ես կարծում եմ, որ այդ խնդիրը պետք է լուծի ՀԱԵ-ն: Ինչ վերաբերում է հայկական գերեզմանոցների ավերմանը, ապա այդ գործընթացը սկսվել է դեռեւս 20 դարի 30-ական թվականներին, երբ քանդվեց Խոջիվանքը, եւ շարունակվում է մինչ օրս»,- ընդգծել է Սերգեյ Մինասյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |