ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի Mobile World Congress-ին![]() 25 փետրվարի 2017 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցության ոլորտի աշխարհի գրեթե բոլոր մեծ ու փոքր ընկերությունները փետրվարի 27-ին կհավաքվեն Բարսելոնայում` մասնակցելու միջազգային ամենախոշոր ՏՏ իրադարձություններից մեկին` Mobile World Congress-ին: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ տեսաձայնային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այնտեղ են գնում գործարար կապեր հաստատելու, ինքնագովազդվելու, շփվելու, ոլորտի զարգացման միտումներին ծանոթանալու։ Հայաստանն այս տարի առաջին անգամ պատվիրակություն կուղարկի Mobile World Congress: Կոնգրեսին մասնակցելու է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանի խոսքով` կոնգրեսը հեռահաղորդակցության ոլորտի ամենաներկայացուցչական միջոցառումն է. «Եթե համեմատենք սպորտի հետ, Mobile World Congress-ը մոտավորապես օլիմպիական խաղերի մակարդակի միջոցառում է»: Mobile World Congress-ում 2017-ին իր տաղավարը կունենա նաև հայկական արտադրության «Զանգի» հավելվածը: Ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ այն ստեղծվել է 2013-ին, իսկ հետագա տարիներին անընդհատ զարգացել: Այսօր «Զանգին» հավելվածով կարելի է զանգել, հաղորդագրություններ ուղարկել և տեսազանգեր կատարել iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոններից ու պլանշետներից: Ընկերությունն այսօր ունի 1 միլիոնից ավելի բաժանորդ. այդ թիվը շարունակաբար աճում է։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |