Բանակը հանդիսանում է Հայաստանի անկախության երաշխավորը

PanARMENIAN.Net - Հայկական բանակը հետագայում եւս մնալու է երկրի անկախության գլխավոր երաշխավորը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերով մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, բանակի բարեփոխման ներկա փուլում պետք է անպայման հիշել, որ Հայաստանը պետք է հզոր բանակ ունենա, որը կշարունակի իրականացնել երկու հիմնական առաքելությունները` ագրեսիայի զսպում ու հանրապետության սահմանների պաշտպանություն:



Աղաբեկյանը Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչներից մեկը անվանել է երկրի տարածքում ռուսական ներկայությունը: «Ռուս զինովրականները զսպուն են Թուրքիայի ագրեսիան, եւ շատ լավ են անում դա: Սակայն մենք պետք է հիշենք մեր հիմնական հակառակորդի մասին եւ գիտակցենք մեր բանաի դերը, որպես հիմնական զսպող ուժ այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի հարցը խաղաղ կարգավորում չստանա»,- ընդգծել է Աղաբեկյանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---