ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի հետ քաղաքական եւ պաշտպանական ոլորտներում

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն կշարունակի համագործակցել Հայաստանի հետ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների` IPAP ծրագրով նախատեսված պաշտպանական բարեփոխումների իրականացման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ն տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը:



Նրա խոսքերով, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը լավ հիմք է դրա համար: «Համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանական ոլորտի բարեփոխման հարցում IPAP-ի չորս առանցքային դրույթներից մեկն է: Մենք մտադիր ենք աջակցել Հայաստանին պաշտպանական դոկտրինի մշակման եւ կիրառման հարցում, այդ թվում պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության իրագործման, քաղաքացիական անձնակազմի ավելացման, ինչպես նաեւ բյուջեի ձեւավորման հարցերում: ՆԱՏՕ-ն կշարունակի նաեւ քաղաքական համագործակցությունը: Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունները ներկայումս շատ բարեկամական են եւ արդյունավետ: ՆԱՏՕ-ի տարեկան զեկույցում նշվում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրագործման դրական միտումները»,-ընդգծել է Սիմոնսը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
    Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
    Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
    Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
    ---