26 սեպտեմբերի 2007 - 14:06 AMT
Ռոբերտ Սիմոնս. Հայաստանի մասնակցությունը IPAP-ին ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ
«Ինչպես գիտեք, Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին: Արդեն բազմիցս Դաշինքի անունից ասվել է, որ մասնակցությունը IPAP ծրագրին ոչ մի կերպ կապված չէ կազմակերպությանն անդամակցելու հետ»,-PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, այն երկրները, որոնք ցանկանում են անդամակցել Դաշինքին, ինչպես Ուկրաինան եւ Վրաստանը, կաշխատեն այլ ժամանակացույցով: «Ինչ վերաբերում է Վրաստանին, նա, առաջին հերթին պետք է կարգավորի հարաբերությունները հարեւան երկրների եւ Ռուսաստանի հետ, հետո արդեն հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտման մասին: Մենք մտադիր չենք դառնալ դիմակայության մասնակիցներ, ՆԱՏՕ-ն այլ խնդիրներ ունի: Ամեն դեպքում, 2008 թվականին Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա, դա երկարատեւ գործընթաց է: Վրաստանն այժմ աշխատում է ՆԱՏՕ-ի ինտենսիվ ծրագրով: Եթե նախատեսված պահանջները կատարվեն, հնարավոր կլինի խոսել հաջորդ փուլի մասին: Որքան գիտեմ, Ադրբեջանը եւս մտադիր չէ մոտ ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին: Այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարց չկա»,-ասել է Դաշինքի ներկայացուցիչը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ