Լոնդոնը չի ուզում 60 մլրդ եվրո վճարել ԵՄ-ին Brexit-ից հետո 4 մարտի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական կառավարության իրավաբանները կարծում են, որ Մեծ Բրիտանիան իրավաբանորեն հիմքեր ունի 60 մլրդ եվրո Եվրամիությանը չվճարելու համար, եվրոպական այդ դաշինքից դուրս գալուց հետո, հայտնել է Times-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան ստիպված կլինի 50-60 մլրդ եվրո վճարել ԵՄ-ից դուրս գալու համար՝ ըստ նախկինում կնքված համաձայնագրերի: «Մեր իրավաբանական խորհուրդը կարծում է, որ անհրաժեշտություն չկա վճարելու 50-րդ հոդվածի ակտիվացումից հետո»,-ասել է աղբյուրը կառավարությունում: Ըստ իրավաբանների, չկա օրենք կամ համաձայնագիր, որը կարող է ստիպել Բրիտանիային իրականացնել այդ վճարումները, իսկ Բրյուսելն իրավական հիմքեր չունի դա պահանջելու: Ըստ իրավաբանների, վճարումները հնարավոր կլինեն, եթե նախատեսված լինեն կարգավորման մասին համաձայնագրով, որը կհաստատեն երկու կողմերը: «Դա նման է գոլֆի ակումբի կանոններին՝ երբ հեռանում ես ակումբից, պարտավոր չես շարունակել վճարումները»,-ասել է թերթի աղբյուրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը: 2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |