Էրդողանը «գերմանացի գործակալ է» անվանել Թուրքիայում ձերբակալված Die Welt-ի թղթակցին

Էրդողանը «գերմանացի գործակալ է» անվանել Թուրքիայում ձերբակալված Die Welt-ի թղթակցին

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գերմանացի գործակալ է անվանել Թուրքիայում ձերբակալված թուրքական ծագումով գերմանաբնակ Die Welt թերթի թղթակից Դենիզ Յուջելին՝ հավելելով, որ նա մեկ ամիս թաքնվել է ԳԴՀ հյուպատոսությունում:

Դենիզ Յուջելն ունի Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն: Նրան ձերբակալել են Ստամբուլում փետրվարի 14-ին: Թուրքիայի իշխանությունները կասկածում են նրան ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ:

«Նա որպես ՔԱԿ (Քրդստանի աշխատավորական կուսակցության) ներկայացուցիչ և գերմանացի գործակալ մեկ ամիս թաքնվել է Գերմանիայի հյուպատոսությունում: Մեկ ամիս շարունակ մենք պահանջել ենք հանձնել նրան մեզ, որպեսզի նա դատարանի առջև կանգնի, բայց դա չարվեց: Ես ասել եմ Անգելա Մերկելին՝ երբ մենք պահանջում ենք արտահանձնել ահաբեկիչներին, դուք հղում եք անում անկախ ու անաչառ դատարանին, իսմ մենք վստահում ենք մեր դատարանին: Հետո Յուջելին մեզ հանձնեցին և դատարանը կալանավորեց նրան»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում: Նրա ելույթը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի «Կանաչների կուսակցության» ղեկավար Ջեմ Օզդեմիրը հանդիմանել է ԳԴՀ կառավարությանը՝ Թուրքիայի հետ հարաբերություններում անվճռականության և ավելորդ զիջողականության համար: Ըստ Օզդեմիրի, ԱԳՆ ղեկավարը չափից շատ է լռել, նա պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, որպեսզի Յուջելին ազատ արձակեն:

Ընթերցեք նաև. Գերմանիայում 2 քաղաք արգելել է թուրք նախարարներին քարոզել հօգուտ Էրդողանի

 Ուշագրավ
Վրաստանի տարածքի մի մասը օտար պետության փոխանցելու մասով 2 մեղադրյալ ու 100 հարցաքննված կա
2019-ի համեմատ զբոսաշրջային ուղղություններում օտարերկրյա զբոսաշրջիկների քանակը պակասել է 900 միլիոնով
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են