ՀԱՊԿ երկրների ՊՆ ղեկավարները կտրականապես դեմ են Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայմանը28 սեպտեմբերի 2007 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին Բիշկեկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) պաշտպանության նախարարների խորհրդի ընդլայնված նիստը: Ինչպես ասվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղորդագրության մեջ, նիստին մասնակցում էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի եւ Հայաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները: ՊՆԽ-ի նսիտին դիտարկվել է Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ տարրերի տեղակայման նկատմամաբ վերաբերմունքի հարցը: «Ցանկացած խմբավորումների ցանկացած ընդարձակումը ռազմական վտանգ է ներկայացնում: Տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը: Առավել վտանգավոր կլինի դա այն պետությունների համար, ում տարածքում ՀՀՊ տարրերը տեղակայվելու են, քանի որ այդ օբյեկտները առջանհերթ են հարվածների համար»:«Այդ պատճառով նման տեղակայման մասին որոշումը պետք է կատարվի միջազգային պայմանավորվածություններն ու հարեւան պետությունների կարծիքը հաշվի առնելով, այդ թվում եւ ՀԱՊԿ-ի»,- հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Լեոնիդ Մալցեւը` պատասխանելով լրագրողների հարցերին: Նիստի վերջում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներին հանձնել է հոբելյանական կրծքանշան` «Հավաքական անվտանգության պայմանագրի 15 ամյակ»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |