Մեդվեդևը՝ ԵՏՄ վարչապետներին. Միությունից դուրս լինեիք, գազն ավելի թանկ էիք գնելու

Մեդվեդևը՝ ԵՏՄ վարչապետներին. Միությունից դուրս լինեիք, գազն ավելի թանկ էիք գնելու

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հորդորել է ԵՏՄ անդամ պետություններին չհամեմատել Ռուսաստանից գնվող գազի գները: Նա հավելել է, որ եթե որոշ երկրներ չմտնեին Միության կազմի մեջ, նրանք գազ կստանային եվրոպական գներով:

«Եկեք շիտակ խոսենք, եթե այստեղ ներկա որոշ երկրներ Միության անդամ չլինեին, կամ դուրս եկած լինեին, ապա հիմա գազը կգնեին եվրոպական գներով...Եվ պետք չէ ոչինչ ապացուցել կամ հաշվարկներ անել՝ ամեն ինչ շատ ավելի թանկ կլիներ»,-ասել է Մեդվեդևը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ասել է ՌԴ վարչապետը, այդ մասին պետք է հիշել ինտեգրումն արգելափակող կամ արգելակող որոշումներ կայացնելիս: «Ոչ ոքի այստեղ բռնի ուժով չենք պահում», -ասել է Մեդվեդևը:

Հայաստանը ՌԴ-ից գազը գնում է սահմանին $150 1000 խմ դիմաց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---