Ազնավուր. Շարունակում ենք շնորհակալ լինել Ցեղասպանությունից հետո մեզ ընդունած երկրներին

Ազնավուր. Շարունակում ենք շնորհակալ լինել Ցեղասպանությունից հետո մեզ ընդունած երկրներին

PanARMENIAN.Net - Հայերը շարունակում են շնորհակալ լինել այն երկրներին, որոնք ընդունել են նրանց 1915թ. Ցեղասպանությունից հետո: Այս մասին ասել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը, հաղորդում է La Tercera չիլիական պարբերականը:

Աղբյուրը հայտնում է, որ շանսոնյեն մարտի 11-ին մենահամերգ է ունենալու Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։

«Երբ 1915-ի Ցեղսպանության հետևանքով հայերը ստիպված լքեցին իրենց տները, նրանց ապաստան տվեցին աշխարհի տարբեր երկրներ: Մենք աշխատում էինք հանգիստ, առանց ջանք խնայելու և ինտեգրվեցինք այդ հասարակություններում, քանի որ շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»,-ասել է Ազնավուրը, ներկայացնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ 20-րդ դարի սկզբին աշխարհի տարբեր երկրներ արտագաղթած հայերը ձգտում էին հաջողության և բարձունքների հասան գրեթե բոլոր ոլորտներում:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---