Նիդերլանդներում ևս չեղարկել են Չավուշօղլուի ելույթը

Նիդերլանդներում ևս չեղարկել են Չավուշօղլուի ելույթը

PanARMENIAN.Net - Ռոտերդամում կայանալիք քարոզչական հանրահավաքը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ չի կայանա: Այդ մասին հայտարարել է հոլդանական քաղաքի քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը:

Ավելի վաղ Գերմանական Համբուրգում տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել էր մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը:

Ավելի վաղ, Նիդերլանդներում թուրքերի ասոցիացիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ Չավուշօղլուն մտադիր է մասնակցել մարտի 11-ին կայանալիք հանրահավաքին՝ համոզելու համար երկքաղաքացիություն ունեցող հոլանդացի թուրքերին հավանություն տալ Թուրքիայի սահմանադրական փոփոխություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ահմեդ Աբութալեբը հայտարարել է, թե միջոցառումն ամենայն հավանականությամբ պետք է չեղարկվեր հասարակական կարգի համար սպառնալիքի ու անվտանգության նկատառումներից ելնելով:

Ավելի վաղ Նիդերլանդների ԱԳ նախարար Բերտ Կունդերսը դեմ էր արտահայտվել թուրք նախարարների կողմից երկրում քարոզչական միջոցառումների անցկացմանը: Անկարան իրազեկվել էր այդ մասին: Չավուշօղլուն իր հերթին անընդունելի է համարել Նիդերլանդների իշխանությունների գործողությունները:

Ավելի վաղ Գագենաու քաղաքի իշխանություններն էին չեղարկել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը, որը Գերմանիա էր ժամանել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ թուրք համայնքի առջև ելույթ ունենալու նպատակով: Երբ քաղաքի իշխանությունները չեղարկեցին նրա ելույթը թուրք համայնքի առջև, նախարարը հեռացավ երկրից և հրաժարվեց հանդիպել գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ շվեյցարական Ցյուրիխ կանտոնի իշխանությունները դիմել են դաշնային կառավարությանը՝ խնդրելով չեղարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այցն անվտանգության նկատառումներով, հայտնում է Ֆրանսպրեսը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---