Մերկել. ԵՄ և Թուրքիայի, Գերմանիայի և Թուրքիայի միջև խորը տարաձայնություններ կան

Մերկել. ԵՄ և Թուրքիայի, Գերմանիայի և Թուրքիայի միջև խորը տարաձայնություններ կան

PanARMENIAN.Net - Եվրամիության և Թուրքիայի, Բեռլինի և Անկարայի միջև կան ընդհանուր շահեր, սակայն կան նաև խորը տարաձայնություններ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի պատգամավորների առջև իր ելույթում: Նա հավելել է, որ դրանք վերաբերում են ժողովրդավարությանն ու օրինականությանը:

«Մի կողմից կան համապարփակ, ընդհանուր եվրոպաթուրքական շահեր, մյուս կողմից, վերջին օրերին դա ավելի է զգացվում, խորը տարաձայնություններ կան ԵՄ և Թուրքիայի, Գերմանիայի և Թուրքիայի միջև»,-ասել է Անգելա Մերկելը՝ հավելելով, որ խոսքն այս դեպքում «ժողովրդավարության և օրինականության հարցերի ընկալման մասին է», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Գերմանական Համբուրգում տեղի իշխանությունների որոշմամբ չեղարկվել է մարտի 7-ին նախանշված Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ելույթը: Գագենաու քաղաքի իշխանություններն իրենց հերթին չեղարկել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագի ելույթը, որը Գերմանիա էր ժամանել Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից առաջ թուրք համայնքի առջև ելույթ ունենալու նպատակով:

Մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կայանալիք քարոզչական հանրահավաքը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ չի կայանա, իսկ շվեյցարական Ցյուրիխ կանտոնի իշխանությունները դիմել են դաշնային կառավարությանը՝ խնդրելով չեղարկել թուրք նախարարի այցն անվտանգության նկատառումներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---