Stratfor. Եթե անգամ ՌԴ-ն համոզի ՀՀ վերնախավին տարածքային փոխզիջման գնալ, ՀՀ հասարակությունը դա չի ընդունի

Stratfor. Եթե անգամ ՌԴ-ն համոզի ՀՀ վերնախավին տարածքային փոխզիջման գնալ, ՀՀ հասարակությունը դա չի ընդունի

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված հակամարտությունը վերջին ամիսների ընթացքում փորձության ենթարկեց Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները: Անցած տարվա ապրիլին կոնֆլիկտի սրման ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրք գրավեց, ինչը Հայաստանի համար հիասթափեցնող էր: Այս մասին ասվում է Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում:

Նշվում է, որ Ռուսաստանն ամրապնդել է գլխավոր մրցավարի իր դիրքերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունում, հայտնում է Panorama-ը։:

Զեկույցում ասվում է նաև, որ Մոսկվան կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնը երկու երկրներում իր ռազմավարական շահերն առաջ տանելու համար: « Օրինակ, Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն ԼՂ հարցում և ՌԴ-ի հետ աշխատել բանակցությունները վերսկսելու հարցում, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է ԼՂ հարակից 7 տարածքներից 5-ը զիջի Ադրբեջանին։ Սա կարող է բխել նաև ՌԴ-ի շահերից, քանի որ կարող է մեծացնել Ադրբեջանի վրա Կրեմլի ազդեցությունը,-ասվում է ուսումնասիրության մեջ,

Փորձագետները նշում են նաև, որ ՀՀ իշխանությունները նման բանակցությանը կընդդիմանան։ «Եթե անգամ ՌԴ-ին հաջողվի համոզել ՀՀ վերնախավին տարածքների հարցում փոխզիջման գնալ, ՀՀ հասարակությունը նման գործարքը չի ընդունի»,-գրում է Stratfor-ը:

Ըստ վերլուծական կենտրոնի՝ ցանկացած խոշոր զիջում ՀՀ իշխանությունների համար փլուզման ռիսկ է պարունակում՝ հատկապես նախագահական համակարգից խորհրդարանականի անցման ժամանակ։

«Այդուհանդերձ, այլընտրանքային գործընկերների բացակայության ֆոնին, ՀՀ-ն այլ ընտրություն չունի՝ պետք է պահպանել ՌԴ-ի հետ ռազմավարական դաշինքը։ Քանի որ առճակատումը շարունակվում է, ոչ ՀՀ-ն և ոչ էլ Ադրբեջանը չեն կարող հակամարտության հարցում լուրջ քայլ կատարել՝ առանց ՌԴ-ի հետ փոխըմբռնման»,-նշված է Stratfor-ի զեկույցում:

Ավելի վաղ նույն վերլուծական կենտրոնը շատ հավանական էր համարել, որ 2017-ին ռազմական գործողությունները ԼՂ-ում վերսկսվեն: Ըստ Stratfor-ի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն, շատ մեծ է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---