Հունաստանը կօգնի ՀՀ-ին ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ10 մարտի 2017 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը կօգնի Հայաստանին ԵՄ երկրների հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալ: Այդ մասին մարտի 10-ին Երևանում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Ըստ նրա, Հունաստանը ԵՄ վաղեմի գործընկերներից է և պատրաստ է ջանքեր գործադրել ԵՄ հետ Հայաստանի գործակցության ընդլայնման համար: «Մենք բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք օգնելու համար Հայաստանին ԵՄ հետ արտոնյալ վիզային ռեժիմ ստանալու հարցում: Հայաստանը պատմականորեն Եվրոպայի մաս է հանդիսանում և այդպիսին պետք է մնա նաև ապագայում: Պատմականորեն արդարացի կլինի, եթե ՀՀ քաղաքացիները նաև Եվրամիության քաղաքացիներ դառնան»,-ասել է Կոցիասը, հայտնում է «Նովոստի-Արմենիան»: Հայաստան–Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի մասով կողմերը ավարտել են բանակցությունները։ Այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ առանձնազրույցից հետո: Ընթերցեք նաև. Հունաստանի ԱԳ նախարար. Աթենքը ԼՂ հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |