Վիգեն Սարգսյան. ՌԴ-ն ի դեմս Հայաստանի կարող է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության վստահելի կապուղի ունենալ

Վիգեն Սարգսյան. ՌԴ-ն ի դեմս Հայաստանի կարող է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության վստահելի կապուղի ունենալ

PanARMENIAN.Net - Նույնիսկ եթե ՌԴ ու ՆԱՏՕ հարաբերություններն ապագայում վատթարանան մինչև սև-սպիտակ աշխարհընկալման մակարդակի, ՌԴ-ի համար օգտակար կլինի երկխոսության համար դաշինքի հետ հասկանալի, թափանցիկ ու կանխատեսելի կապուղի ունենալ՝ ի դեմս Հայաստանի:

Այդ մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Երևանում ռուսաստանյան «Վալդայ» երկխոսության միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում, պատասխանելով Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:

Նախարարը նշել է, որ ՀՀ-ն ակտիվորեն է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնելով:

ՀՀ-ն հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ մեկտեղ: Միաժամանակ ՀՀ-ն զարգացնում է հարաբերությունները հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---