ՊԵԿ տվյալներ. Խոշոր բիզնեսի «ստվերը» նվազել է 19 մլրդ դրամով

ՊԵԿ տվյալներ. Խոշոր բիզնեսի «ստվերը» նվազել է 19 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - 2017թ. հունվար-փետրվար ամիսներին խոշոր հարկ վճարողներին բաժին ընկնող հարկային մուտքերը 2016թ.-ի 2 ամիսների համեմատ աճել են 8.9 մլրդ դրամով կամ 13%-ով՝ 68 մլրդ դրամի փոխարեն կազմելով 76.9 մլրդ դրամ:

Ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում խոշոր հարկ վճարողները դուրս են գրել 165.8 հազար հատով ավել հարկային հաշիվ (2017թ.-ին՝ 839.5 հազ. հատ, 2016թ.՝ 673.7 հազ. հատ):

Հաշիվներում արտացոլված իրացման շրջանառությունն աճել է 19 մլրդ դրամով՝ 2016թ. 2 ամսվա կազմել են 164.8 մլրդ դրամից մինչև 183.8 մլրդ դրամ:

Մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-փետրվարին արձանագրված 352.9 հազ. դրամի փոխարեն կազմել է 1.29 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի պետական բյուջեի հարկային մուտքերը 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 10,9%-ով, մաքսային մուտքերը՝ 5,6%-ով:

2016թ. հոկտեմբերին կատարված գնահատումներով խոշոր հարկ վճարողների շուրջ 57%-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերն ամսական միջին կտրվածքով կազմել են 3.5 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 12 մլն դրամ): Նոր գնահատումներով 617 խոշոր հարկ վճարողներից 264-ի մոտ ստվերային շրջանառությունների մասով թերհայտարարագրվող հարկերը կազմել են 2.4 մլրդ դրամ (1 ռիսկային հարկ վճարողի հաշվարկով՝ միջինը մոտ 9,2 մլն դրամ):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---