Շվեյցարիայում Թուրքիայի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

Շվեյցարիայում Թուրքիայի դեմ բողոքի ցույց է կազմակերպվել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի ծայրահեղ աջակողմյան ուժերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Թուրքական Milliyet-ին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ ցուցարարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին բազմաթիվ վիրավորական պաստառներ են ծածանել:

Աղբյուրի հաղորդմամբ, ցույցի մանրամասները կարճ ժամանակահատվածում հայտնվել են սոցմեդիայում: Կազմակերպված ակցիան թուրքական թերթը որակում է որպես իսլամաֆոբության, հակաթուրքականության և ռասիզմի դրսևորում Եվրոպայում:

Ցույցի մասնակիցները կրել են թուրքերին ծաղրող դիմակներ:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---