Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքը որպես Հայաստանի հիմնական տնտեսական կոնտրագենտ

PanARMENIAN.Net - Մոսկվայում հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետները մեծ հաճույքով արձանագրել են, որ երկրների առեւտրա-տնտեսական համագործակցությունը դուրս է գալիս այնպիսի բարձր մակարդակ, որը մինչ այդ բնորոշ էր միայն ռազմա-քաղաքական հարաբերություններին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը ամրապնդում է իր դիրքը որպես Հայաստանի հիմնական տնտեսական կոնտրագենտ. վստահորեն աճում են փոխադարձ առեւտրի եւ ներդրումային համագործակցության ցուցանիշները, մշակվում են արդյունաբերական համագործակցության լուրջ ծրագրեր:



«Ինչպես արձանագրել են վարչապետները բանակցությունների ընթացքում, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մեր երկրների միջեւ առկա ապրանքաշրջանառությունը անցյալ տարվա նույն շրջանի համեմատ աճել է ավելի քան 70 տոկոսով: Անկասկած, երկու կողմերն էլ շահագրգռված են երկկողմանի առեւտրի ծավալի հետագա ընդլայնման մեջ: Եւ տվյալ ուղղությամբ առաջին քայլերից եղավ այն, որ Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են Սոչիում օլիմպիադայի համար, իսկ հետագայում ՌԴ այլ շրջանների օբյեկտների համար Հայաստանում ստեղծվող շինանյութի հնարավոր մատակարարումների հարցով»,- նշել է ռուս դիվանագետը:



«Ռուսական կողմի կարծիքով, հայկական կողմից Ռուսաստան մեծ ծավալի շինանյութի մատակարարման հնարավորությունը պետք է որոշակի խթան հանդիսանա Հայաստանի կողմից «Կավկազ» նավահանգիստ- Փոթիի նավահանգիստ երկաթուային-լաստանավային գետանցի ներուժի արդյունավետ օգտագործման բարելավման համար»,- հայտարարել է Նիկոլայ Պավլովը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---