Թուրքիան Նիդերլանդների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

Թուրքիան Նիդերլանդների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ

PanARMENIAN.Net - Թուրքիան տեղեկացրել է ՄԱԿ-ին Նիդեռլանդների կողմից «միջազգային իրավունքի խախտումների» մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նիդեռլանդներին Թուրքիայի կողմից ուղարկված դիվանագիտական նոտայում ասվում է, որ երկիրը խախտել է Վիեննայի կոնվենցիան՝ երկրից արտաքսելով Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայային:

«Այդ գործողությունը հակասում է դիվանագիտական էթիկային, ինչպես նաև միջազգային ընդհանուր իրավունքի հիմնական սկզբունքներին»,- ասված է ՄԱԿ ուղարկված նամակում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիան պատրաստվում է Նիդեռլանդների դեմ բողոք ներկայացնել միանգամից երեք միջազգային կազմակերպությունում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում:

Վերջին օրերին Թուրքիայի հարաբերությունները մի շարք եվրոպական երկրների հետ վատթարացել են: Թուրքիան հասցրել է առճակատման մեջ մտնել Գերմանիայի, Նիդերլանդների, Ավստրիայի, Բելգիայի, Դանիայի և Շվեդիայի հետ:

Թուրքիայի և Նիդերլանդների միջև քաղաքական ճգնաժամի խորացման ֆոնին Անկարան հայտարարել է, որ խզում է դիվանագիտական կապերն այդ երկրի իշխանությունների հետ:Իրավիճակի սրման համար առիթ էր հանդիսացել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի կողմից թուրք նախարարների քարոզարշավի կազմակերպման արգելքը Ռոտերդամում:Ավելի վաղ ԵՄ-ն հորդորել է Թուրքիային ձեռնպահ մնալ «ավելորդ հայտարարություններից» և գործողություններից Նիդերլանդների հետ կապված սկանդալի ֆոնին:

Ավելի վաղԲելգիական Անտվերպենի նահանգապետ Բարտ դե Վեյվերն արգելել է մարտի 17-ին կայանալիք թուրքերի հանրահավաքն այդ մեծության երկրորդ քաղաքի արվարձանում՝ Բերկեմում:

Կարդացեք նաև՝Թուրքիան կվերանայի փախստականների գծով ԵՄ հետ պայմանագիրը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---