Ադրբեջանից հայ փախստականներն օգնության խնդրանքով դիմել են Պուտինին

Ադրբեջանից հայ փախստականներն օգնության խնդրանքով դիմել են Պուտինին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԽՍՀ-ից հայերի միավորումն ու Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով միջամտել Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Պուտինին հասցեագրված նամակը պաշտոնապես գրանցվել է նրա աշխատակազմում և ըստ օրենքի, վերահասցեագրվել ՌԴ ԱԳՆ, հայտնում է Rusarminfo-ն:

Նկարագրելով Բաքվում ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի գործը, որը ձերբակալվել է Բաքվում իր հայկական ծագման համար, չնայած որ նախկինում բազմիցս է եղել Ադրբեջանում, նամակի հեղինակները գրել են. «Նրան ոչ ոք և ոչինչ չի կարող փրկել: Այսօրվա աշխարհում նա դատապարտված է. նա փախստական է՝ համաշխարհային խնդիրների լուծման գործիք»:

Մարատ Ուելդանով-Գալուստյանը 1982 թվականին ծնվել է Բաքվում եւ ամուսնանալուց հետո վերցրել է կնոջ ազգանունը: Այդ իսկ պատճառով մինչև ձերբակալվելը խնդիրներ չի ունեցել Ադրբեջանում:

Դիմելով Պուտինին՝ նամակի հեղինակները գրել են. «Դուք եք գլխավոր անձը, որը պատասխանատու է այս գործընթացի համար: Խաղաղությանը, հումանիզմին և մարդկությանը վերադառնալու գործընթացի, որը մենք բոլորս կորցրել ենք: Եվ թող ոչ միայն Դոնբասի, Օսիայի ու Ղարաբաղի երեխաների մահն ու հաշմությունը, այլ նաև Մարատ Գալուստյանի հասարակ պատմությունը մշատական հիշեցում դառնա Ձեր և Ձեր հետ միասին մեր նախաձեռնությունների անհետաձգելիության մասին»,-ասվում է ուղերձում:

Ռուսաստանի քաղաքացի, հայազգի Մարատ Ուելդանով-Գալուստյանը հունիսի 9-ից գտնվում է Ադրբեջանի Անվտանգության պետական ծառայության քննչական մեկուսարանում։ Նրա ձերբակալությունը սոցցանցերում լայն քննարկման առիթ է դարձել։ Գալուստյանն ավստրիական Do&Co ընկերության ներկայացուցիչն է, որն զբաղվում էր Բաքվում Formula 1-ի մրցաշարի մասնակիցներին սննդի մատակարարմամբ: Ավելի վաղ՝ 2015 թվականին, Ուելդինովը Բաքու է այցելել նաև Եվրոպական առաջին խաղերի առիթով, սակայն խնդիրներ չի ունեցել:

Ավելի վաղ ի պատասխան Ուելդանով-Գալուստյանի ընտանիքի բողոքների՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանությունն առաջարկել է նրանց ըմբռնումով վերաբերվել երկրում տիրող իրավիճակին ու նշել, որ «հայկական ծագումը բարդացնում է նրա պաշտպանությունը»: Դրանով իսկ դեսպանությունը փաստացի հաստատել է քաղաքացու հետապնդման ազգային դրդապատճառը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---