Հայաստանն ու Ռումինիան ստորագրել են 2008 թվականի ռազմական համագործակցության պլանը10 հոկտեմբերի 2007 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10 -ին Հայաստանն ու Ռումինիան ստորագրել են 2008 թվականի ռազմական համագործակցության պլանը: Պայմանագիրը ստորագրել են երկու երկրների նախարարներ Միքայել Հարությունյանը եւ Թեոդոր Մելեշկանուն: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջեւ առկա ռազմական, ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակին` փաստելով, որ կան բոլոր նախադրյալներն այդ համագործակցությունն էլ ավելի խորացնելու համար, մասնավորապես` ռազմական կրթության բնագավառում: Պաշտպանության նախարարները նաեւ անդրադարձան Սեւծովյան ընդլայնված տարածաշրջանի անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներին առնչվող հարցերի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |