Լևոն Տեր-Պետրոսյան. Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ՄԽ աշխատանքներին չէր մասնակցի

Լևոն Տեր-Պետրոսյան. Եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ՄԽ աշխատանքներին չէր մասնակցի

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների սկզբում ՀՀ և Ադրբեջանի միջև տարաձայնությունները հսկայական էին, այսօր դրանց թիվը հասել է ընդամենը մեկ-երկու հարցի: Նման տեսակետ է հայտնել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԼՂ հակամարտությունը չի լուծվում։

«Ո՞վ ասեց՝ չի լուծվում, ուղղակի բանակցությունները հենց դրա համար են, որ կողմերը փորձում են որքան հնարավոր է ավելի շահեկան դարձնեն իրենց համար, և՛ Հայաստանն է պայքարում, դրա համար, և՛ Ադրբեջանն է, բնականաբար, պայքարում»,- ասել նա։

Խոսելով փոխզիջումների մասին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, ընդհանրապես չէր մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին։

«Երկու կողմն էլ համաձայն են փոխզիջումների, բայց երկու կողմն էլ փորձում է կորզել որքան հնարավոր է շահեկան պայմաններ իր համար։ Սա բնական ընթացք է, այդպես է եղել բոլոր պլանների մեջ՝ և փուլայինի, և՛ փաթեթայինի և ընդհանուր։ Վերջիվերջո, գալիս է մի պահ, որ կողմերն ասում են՝ այո, կամ՝ ոչ»,-ասել է Տեր-Պետրոսյանը։

Հաղորդումը եթեր կհերառձակվի մարտի 21-ի երեկոյան:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Հայաստանի Ժողովրդական» կուսակցության դաշինքի համամասնական ցուցակը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---