Չավուշօղլու. Թուրքիան ու ՌԴ-ն գործակցում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Չավուշօղլու. Թուրքիան ու ՌԴ-ն գործակցում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիան և Ռուսաստանը վերականգնել են հարաբերություններն ու այժմ աշխատում են տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ: Այդ մասին մարտի 21-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում:

«Մենք հաղթահարել ենք մեր տարաձայնությունները Ռուսաստանի հետ: Այսօր մեր հարաբերությունները վերականգնվել են և մենք գործակցում ենք տարածաշրջանի մի շարք խնդիրների կարգավորման հարցում»,-ասել է նա: Չավուշօղլուն որպես գործակցության օրինակ է բերել իրավիճակը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում, գրում է ՏԱՍՍ-ը:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան շարունակում է «սատարել Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը»:

Ավելի վաղ Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը, հայտարարել էր. «Այն, ինչ կատարվում է շփման գծում, ցույց է տալիս, թե որքան կրիտիկական է իրավիճակը և որքան մեծ է նոր պատերազմի ռիսկը Ադրբեջանի և Հայաստանի միջև»: Նա հավելել էր, որ ՌԴ-ն առանցքային դերակատարություն ունի հակամարտության կարգավորման գործում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---