ԱՄՆ Կոնգրեսը ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել Թուրքիայի հետ Ֆլինի շփումների մասին23 մարտի 2017 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ կոմիտեն Սպիտակ տնից և ՀԴԲ-ից փաստաթղթեր է պահանջել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայք Ֆլինի Թուրքիայի և ՌԴ հետ ունեցած շփումների մաիսն: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, հայտարարել էր, որ Մայքլ Ֆլինի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի հետ հաստատում են, որ նրա պաշտոնանկության մասին որոշումը ճիշտ էր: Ըստ առկա տվյալների, կոմիտեն ցանկանում է իմանալ Ֆլինի շփումների մասին և թուրքական, ռուսական, ինչպես նաև այլ աղբյուրներից նրա ստացած հնարավոր վարձատրության մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Հայտնի է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինը գրանցվել է ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես Թուրքիայի շահերի լոբբիստ: Նա ավարտել է այդ աշխատանքը մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները: Հայտնի է դարձել, որ Ֆլինի ֆիրման ծառայությունների համար մոտ 500.000 դոլար է ստացել: Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին: Ավելի վաղ Ֆլինի ընկերությունն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ համագործակցում է թուրք գործարարի ընկերության հետ, որը գտնվում է Նիդերլանդներում, սակայն, այն ժամանակ նա փաստաթղթեր չէր ներկայացրել արդարադատության նախարարություն: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց արգելեց իր վարչակազմի պաշտոնյաներին լոբբինգով զբաղվել պաշտոնանկությունից հետո 5 տարվա ընթացքում, իսկ օտարերկրյա կառավարությունների շահերն առաջ տանելն ար Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |