Ուժային եռամարտիկ Սերգեյ Ասատուրովը՝ Եվրոպայի փոխչեմպիոն![]() 24 մարտի 2017 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացված պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) հավաքականի անդամ, 74 կգ քաշային Սերգեյ Ասատուրովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Հայ մարզիկը սեղմում պառկած վարժությունում ցույց է տվել 162.5 կգ արդյունք՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչին, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: 2017 թվականի ամռանը Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիան կանցկացնի սեղմում պառկած վարժության, իսկ աշնանը՝ եռամարտի ՀՀ առաջնությունը: Առաջնությունների արդյունքների հիման վրա ձևավորված հավաքականը Հայաստանի Հանրապետությունը կներկայացնի միջազգային կարևոր մրցաշարերում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |