Ծառուկյան. Իմ գործընկերները պատրաստ են $15 մլրդ ներդրում կատարել ՀՀ-ում

Ծառուկյան. Իմ գործընկերները պատրաստ են $15 մլրդ ներդրում կատարել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանի գործընկերները, նրա հաղթանակի դեպքում, պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Այդ մասին «Ծառուկյան դաշինքի» ղեկավարը հայտարարել է իր ղեկավարած քաղաքական ուժի ամփոփիչ հավաքի ժամանակ:

«Տեսնելով ժողովրդի այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերներն այս օրերին ինձ զանգահարելով ասել են` «պարոն Ծառուկյան, մենք պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել երկրում», - ասել է Գագիկ Ծառուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ հաղթելու դեպքում կատարվելու են դաշինքի 15 կետերը, որից հետո` ներդրումներ տարբեր ոլորտներում: «Երբ գա հաղթանակի ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն, որովհետև գիտեն մեր ժողովուրդը լավ, աշխատող ժողովուրդ է», - ասել է Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով խոստացված ներդրումներին:

«Մեր ուզածը թշնամանքը չէ, մեր ուզածը համակարգ փոխելն է, օրենք փոխելն է, բարեփոխումներ կատարելն է: Պետք է հրավիրենք տարբեր երկրներից ամենաուժեղ բարեփոխիչներին, ներկայացնենք մեր երկրի վիճակը, պետության իրավիճակը` ի՞նչ կարելի է անել: Ցանկացած խնդիր լուծում ունի»,-ասել է Ծառուկյանը:

Ընտրությունների նախաշեմին սրվել է պայքարը առաջատար կուսակցությունների ՝ «Ծառուկյան» դաշինքի (22%) և Հայաստանի Հանրապետական կուսակցության (21%) միջև: Ըստ հարցման,հաշվի առնելով առաջադրված թեկնածուներին հայտնած նախապատվությունները, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքում է 44%, իսկ «Ծառուկյան» դաշինքը՝ 36%:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---