Լոս Անջելեսի կոմսության Դիտորդական խորհուրդն ապրիլը հռչակել է «Հայոց պատմության ամիս»

Լոս Անջելեսի կոմսության Դիտորդական խորհուրդն ապրիլը հռչակել է «Հայոց պատմության ամիս»

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի կոմսության Դիտորդական խորհուրդը միաձայն հավանության է արժանացրել խորհրդի անդամներ Քեթրին Բարջերի և Ջենիս Հանի առաջարկած ապրիլը՝ «Հայոց պատմության ամիս» հռչակելու մասին միջնորդությունը:

«Այս հռչակագրով Դիտորդական խորհուրդը ճանաչում է հայ համայնքի մեծ ներդրումը մեր երկրի տնտեսության և մշակույթի մեջ: Ապրիլ ամիսը խորհրդանշական իմաստ ունի մեր հայ ընկերների և հարևանների համար, և այլ բանաձևը ճանաչում է նրանց հարուստ պատմության մարտահրավերներն ու ձեռքբերումները», - հայտարարել է դիտորդ Բարջերը, հաղորդում է SCVTV-ն:

«Հայոց պատմության ամսվա ընթացքում Լոս ԱՆջելեսի կոմսությունը կտոնի հայ ժողովրդի հարուստ մշակույթն ու համաշխարհային ժառանգությունը, ինչպես նաև նրանց աջակցությունը մեր հասարակությանը` ճանաչելով նաև Հայոց ցեղասպանության մութ օրերը», - ասել է դիտորդ Հանը:

Բացի այդ, ապրիլի 18-ը Դիտորդական խորհուրդը կհռչակի որպես Հայոց ցեղասպանության «Հիշատակման օր»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---