$200.000 մասնավոր ընկերություններից` նորարար գաղափարներին30 մարտի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին տրամադրվում է 200.000 ԱՄՆ դոլար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրել են ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը: «Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ Հայաստանում բիզնես սկսող ընկերությունները, ունենալով փայլուն գաղափարներ, հաճախ հանդիպում են ֆինանսական դժվարությունների, և կայացած ընկերություններին առաջարկեցինք աջակցել սկսնակներին»,- ներկայացրել է Մարտիրոսյանը: «Ռիսկերի ճիշտ գնահատման և ճիշտ ընտրության դեպքում կատարված ներդրումը կարող է լինել շահութաբեր այն կատարողի համար: Գործընկերներիս հետ համատեղ որոշում կայացրինք սկսել պիլոտային ծրագիր` մի քանի գաղափարների և ստարտափների աջակցելու նպատակով»,- ասել է «Զանգի» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը: Այս փուլում նախատեսվում է ֆինանսավորել 10 գաղափար: Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 13-ը: Գաղափարները պետք է վերաբերեն ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներին: Նախաձեռնության մասնակից, գործարար Արա Յաղջյանի խոսքով` ծրագիրը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ ձեռներեցների և, առհասարակ, ՏՏ ոլորտի զարգացման համար: Նախարարը շեշտել է, որ ծրագրի ներկայի բյուջեն նախնական է, և արագ աճի պոտենցիալ ունի` հասնելով միլիոնների: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ: Հիմնադրամը կլինի Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը, որովհետև կֆինանսավորի ոչ թե արդեն ստեղծված ընկերություններ, այլ հենց բիզնես գաղափարը` սկզբնական փուլում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |