«Մագելանի», «Արենի 1», «Արջի», «Մոզրովի» ու «Քարե դռներ» քարանձավները վարձակալության կտրվեն30 մարտի 2017 - 12:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի ), «Արջի, «Մոզրովի» (Արփի) և «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու համար: Նախարարության տեղեկացմամբ, այս քարանձավները պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ են։ Նախարարության Պատմության և մշակութային հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության բաժնի պետ Սուրեն Շաքարյանի տեղեկացմամբ, շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների հետ հարցը մանրազնին քննարկելուց հետո ընտրվել են պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող դիտարժան այն քարանձավները, որոնք հնարավոր է օգտագործել զբոսաշրջության նպատակով՝ առանց խախտելու անվտանգության կանոնները: «Քարանձավներում առկա միջավայրի պահպանության հարցերը պարզելու, պահպանության պատշաճ պայմաններն ու պահանջները սահմանելու նպատակով խորհրդակցել ենք բնապահպանների, քարանձավագետների, հնագետների և այլ մասնագետների հետ: Ստացել ենք համապատասխան կարծիքներ: Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պարտադիր պահանջներն են՝ պատշաճ պահպանություն և օգտագործում, ինչը ենթադրում է համապատասխան մասնագետների ներգրավում իրենց աշխատանքային խմբերում»,-ասել է Սուրեն Շաքարյանը, գրում է Panorama.am-ը: Մշակույթի նախարարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին ներկայացվող հայտին կից ծրագրային փաթեթում, նրա խոսքով, պետք է ամրագրված լինեն անվտանգության, էկոհամակարգերի, առկա հնագիտական միջավայրի պահպանությանն ուղղված միջոցառումները, ինչպես նաև տեղեկություններ ֆինանսական ներդրումների վերաբերյալ: Մրցույթին կարող են մասնակցել ֆիզիկական, իրավաբանական անձիք, նախատեսվում է նաև համատեղ օգտագործման հնարավորությունը: Հայտերի ընդունման համար սահմանված է 45-օրյա ժամկետ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |