Կանադացի կոմպոզիտորը օպերա է գրել Գրիգոր Լուսավորչի մասին30 մարտի 2017 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի սկզբին Երևանում կներկայացվի նոր «Լուսավորիչ» օպերան, որի հեղինակն է հայտնի կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահը: Օպերան նվիրված է Սբ Գրիգոր Լուսավորչին և անդրադառնում է Խոր Վիրապում անցկացրած տարիներին: «Ինձ շատ է դուրս գալիս Խաչատրյանի երաժշտությունը, բայց չեմ ուզում, որ իմ երաժշտությունը նրա նմանակումը լինի: Ես երաժշտություն եմ գրել Խոր Վիրապում Սբ Գրիգոր Լուսավորչի անցկացրած տարիների մասին հրաշալի լիբրետոյի համար», -հայտարարել է Հաննահը լրագրողներին Երևանում: Կոմպոզիտորը խոստովանել է, որ իր համար ոգեշնչման աղբյուր է եղել ավանդական հայկական երաժշտությունը, որը նրա մեկնաբանությամբ միահյուսվում է տարբեր երաժշտական մոտիվների հետ: «Ես անդրադարձել եմ 4 հայկական երգի: Այն տեսարանում,երբ Գրիգոր Լուսավորիչը տեսիլքներ է ունենում կռունկների տեսքով, լսվում են «Կռունկ, ուստի գուքաս» երգի մոտիվները: Ես օգտագործել եմ նաև «Կիլիկիայի», «Բերքի երգի», ինչպես նաև օրորոցայինի մոտիվներ»,-ասել է նա, հայտնում է Նովոստի Արմենիան: «Լուսավորիչ» օպերան ՀՀ մշակույթի նախարարության և «Աջակցություն մշակութային կրթությանը» հիմնադրամի համատեղ նախագիծն է: Այն նվիրված է Կանադայի և Ավստրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա տարեդարձին: Օպերային մասնակցում են նաև երեխաներ և պատանիներ՝ մոտ 70 հոգի , որոնք ընտրվել են մրցույթով ՀՀ տարբեր մարզերում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները վաղաժամ կկայանան Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ նոյեմբերին կայանալու դեպքում ընտրությունները կհամընկնեն COP29–ի հետ |