Հայաստանում առաջին անգամ հետընտրական բողոքի ցույցեր չեն նախատեսվում

Հայաստանում առաջին անգամ հետընտրական բողոքի ցույցեր չեն նախատեսվում

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններից հետո հետընտրական շրջանը Հայաստանում, հնարավոր է, առաջին անգամ անցնի առանց բողոքի ցույցերի:

Խորհրդարան անցած ԵԼՔ-ի առաջին համար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ դաշինքին տված ձայները տեղ են հասել՝ ուստի ընտրությունների արդյունքը չընդունելու կարիք չկա: Ավելի վաղ դաշինքը հայտարարել էր, որ հետընտրական զարգացումների կդիմի միայն ձայներ գողանալու դեպքում:

ԱԺ չանցած «Հայկական վերածնունդը» հայտարարել էր, որ ոչ մի հետընտրական զարգացումների չի մասնակցելու: Խորհրդարան չանցած ՕՐՕ դաշինքը տարածած հաղորդագրությունում խստորեն քննադատել էր ընտրությունների ընթացքը և արդյունքը, սակայն ցույցերի մասին ևս չէր ասել:

Ցույցերի մասին որևէ բան չեն հայտարարել նաև «Ազատ դեմոկրատները», «Կոնգրես-ՀԺԿ»-ն ու այլ ուժերը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ի կեսօրին հրավիրած նիստում ամփոփել է նախորդ օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ մշակված բոլոր՝ 2009 ընտրատեղամասերից ստացված արդյունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 770.718 քվե կամ ընտրողների ձայների 49.15%-ը, «Ծառուկյան դաշինքը»՝ 428.892 քվե կամ 27.35%-ը: ԵԼՔ դաշինքը ստացել է 121.997 քվե կամ ընտրողների ձայների 7.78%-ը, ՀՅԴ-ն՝ 103.173 քվե կամ 6.57%-ը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 103.148 կամ 6.58%-ը:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ստացել է 58.274 քվե կամ 3.72%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ 32.487 քվե կամ 2.07%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25.973 քվե կամ 1.66%, «Ազատ դեմոկրատները»՝ 14.740 քվե կամ 0.94%, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 11.742 քվե կամ 0.75%: Ընտրություններին մասնակցել 1.577.323 ընտրող կամ ընտրողների 60.93%-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---