Դիլիջանում կրթական կլաստեր կստեղծվի

Դիլիջանում կրթական կլաստեր կստեղծվի

PanARMENIAN.Net - Դիլիջան քաղաքում կրթական կլաստեր կստեղծվի: ՀՀ կառավարությունը և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել կլաստերի ստեղծման վերաբերյալ:

ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի կողմից՝ հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը։

Հաշվի առնելով կրթության որակի բարձրացման, երկրի հանրակրթական համակարգում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան նորարարական պրակտիկայի ներդրման անհրաժեշտությունը՝ Հայաստանի կառավարությունը դիտարկում է փորձնական ծրագրի շրջանակներում մասնավոր հատվածի մասնակցությամբ Դիլիջան քաղաքում Կրթական կլաստերի (ԴԿԿ) ստեղծման հնարավորությունը։

Կլաստերի ստեղծման ռազմավարական նպատակն է աշխարհի առաջադեմ կրթական համակարգերի փորձի վրա Հայաստանում ապագայի կրթական միջավայրի ստեղծումը։

Համաձայն հուշագրի` ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի, կաշխատի «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ հայեցակարգի մշակման, մասնակիցների միջև փոխհարաբերությունների կանոնների և ինչպես բուն կլաստերի, այնպես էլ դրանում ներառվող հաստատությունների կրթական բովանդակության վրա, ասվում է կրթության և գիտության նախարարության հաղորդագրության մեջ:

Ըստ հուշագրի` ԴԿԿ-ն լինելու է բաց կրթական էկոհամակարգ, որը կարող է ներառել նոր մասնակիցներ, այդ թվում` հանրակրթական պետական ուսումնական հաստատություններ։ Հետագայում այս նախագիծը կարող է կրկնօրինակվել Հայաստանի մյուս շրջաններում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 2017-2018-ին Դիլիջանում $1.7մլն-ի ներդրում կկատարվի:

Ընթերցեք նաև. Futurist պարբերականը՝ Դիլիջանի դպրոցի մասին. «Հոգվարթս մագլերի համար» և «ապագայի դպրոց»

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---