ԼՂ-ն կօգտվի աշխարհի ականազերծմանն ուղղված բրիտանական $125 մլն ներդրումից

ԼՂ-ն կօգտվի աշխարհի ականազերծմանն ուղղված բրիտանական $125 մլն ներդրումից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի կառավարությունը £100 մլն (մոտ $125 մլն) է ներդրել մինչև 2025 թվականն աշխարհն ականազերծելուն ուղղված ծրագրում: Գումարը կուղղվի ականազերծմամբ զբաղվող «Հալո Թրասթ» և Mines Advisory Group բարեգործական ընկերություններին: Նշվում է, որ դրանով Միացյալ Թագավորությունը կաջակցի մոտ 800.000 մարդու ամբողջ աշխարհում, հաղորդում է BBC-ն:

Միևնույն ժամանակ ապրիլի 4-ին ականազերծման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը «Հալո Թրասթ»-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի ղեկավար Աշ Բոդդին հայտարարել է, որ բավարար միջոցների հավաքագրման դեպքում, մինչև 2020թ. Արցախում կմաքրվեն բոլոր ականադաշտերը:

Նա ներկայացրել է կազմակերպության գործունեությունը և ականազերծման միջազգային փորձն ու նշանակությունը՝ կարևորելով Արցախի իշխանությունների աջակցությունը հանրապետությունում ականազերծման աշխատանքների արդյունավետության ապահովման գործում:

ԼՂՀ Կառավարության հաղորդմամբ, Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ևս մասնակցել է «Հալո Թրասթի» կազմակերպված միջոցառմանը:

«Հալո Թրասթ» կազմակերպությունն այնպիսի կարևոր աշխատանք է կատարում, որը երբեմն տեսանելի չէ, բայց մեծ նշանակություն ունի դժբախտ միջադեպերի կանխարգելման գործում: Կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպության աշխատակիցներին և բոլոր աջակիցներին, ովքեր մշտապես կանգնել են «Հալո Թրասթ»-ի և Արցախի կողքին: Մենք բարձր ենք գնահատում ձեր կատարած աշխատանքը և միշտ պատրաստ ենք հնարավորինս աջակցելու կազմակերպության մարդասիրական գործունեությանը»,- ողջունելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

2005 թվականից ի վեր, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ, ապրիլի 4-ը հայտարարվել է ականային վտանգի մասին իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու միջազգային օր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---