Հայաստանի բնակչության 40%-ը թեթև դեպրեսիվ վիճակում է

Հայաստանի բնակչության 40%-ը թեթև դեպրեսիվ վիճակում է

PanARMENIAN.Net - Դեպրեսիան մեծ տարածում է ստացել հայաստանցիների շրջանում: Ըստ առողջապահության համակարգի գործունեության գնահատման Հայաստանի բնակչության 40%-ը գտնվում է թեթև դեպրեսիվ վիճակում, 2.9%-ը` միջին, իսկ ծանր աստիճանի դեպրեսիայով է տառապում է 1000 քաղաքացուց մեկը։

Ապրիլի 7-ն առողջության համաշխարհային օրն է։ Այս տարի այն նվիրված է դեպրեսիային։ Դեպրեսիան բավական տարածված վիճակ է, որը կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ ցանկացած պահի։ Այն ոչ միշտ է հայտնաբերվում և բուժվում։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում կազմակերպվել էր հանդիպում առողջապահության ոլորտի մասնագետների հետ։

Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշել է. «Դեպրեսիայի վաղ ախտորոշումը և ինքնասպանության հակումների կանխարգելումը բավականին բազմաբնույթ և լայնածավալ խնդիր է և սերտ կապակցված է առողջ ապրելակերպի հետ։ Դեպրեսիայի վաղ հայտնաբերումը և ախտորոշումը, ժամանակին մասնագիտական որակյալ բուժօգնության ապահովումը հնարավոր կդարձնեն 21-րդ դարի ամենատարածված և հաշմանդամություն բերող հիվանդությունների մեկի դեմ ժողովրդական պայքար մղելու»,-հայտնում է «Ա1+»-ը։

Նրա խոսքով՝ նույնիսկ երբ անհրաժեշտ ծառայությունները հասանելի են, մարդիկ խուսափում են այս հարցով բժշկին մոտենալ. վախենում են շրջապատի կանխակալ կամ խտրական վերաբերմունքից։

Այս իրավիճակին է գումարվում նաև պետական ֆինանսավորման ցածր մակարդակը՝ հանգեցնելով դեպրեսիայի ախտորոշման և բուժման ոլորտում էական խնդիրների։ Արդյունքում դեպրեսիայով տառապողների միայն չնչին տոկոսն է ստանում անհրաժեշտ բուժում, որը համապատասխանում է նրանց կարիքներին։

Դեպրեսիան կարող է նաև ծանր հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև ինքնասպանության, ռիսկային են համարվում 15-29 տարեկան երիտասարդները։ Չնայած բուժումների տարբեր տեսակների առկայությանը, մասնագետների խոսքով՝ կենտրոնական տեղ է տրվում դեպրեսիա ունեցողներին շրջապատող մարդկանց, ովքեր ոչ միայն պետք է ավելի չբարդացնեն վիճակը, այլ զրույցների միջոցով փոքր-ինչ մեղմեն դժվարին վիճակը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---