Պարզաբանում. Գոշ լճի տարածքում մաքրման աշխատանքներ են կատարվել

Պարզաբանում. Գոշ  լճի տարածքում մաքրման աշխատանքներ են կատարվել

PanARMENIAN.Net - Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել էր տեղեկատվություն, ըստ որի Գոշ լճի տարածքում իրականացվում է ապօրինի հողային աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնում է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտու «Գոշ լիճ» տեղամասից` պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով հանգստի գոտի կազմակերպելու և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով, համաձայն 2015-ին կնքված պայմանագրի, օգտագործման է տրվել «Վենդոռ» ՍՊԸ-ին:

Ըստ պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից և չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը և էնդեմիկ կարգավիճակը: «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ «Վենդոռ» ՍՊԸ-ն իրականացրել է տարածքը չորացած փայտից և աղբից մաքրելու աշխատանքներ, որոնք այս պահին դադարեցված են: Կատարվում են ուսումնասիրություններ:

Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:

Գոշ, լիճ Հայաստանի Տավուշի մարզում։ Տեղակայված է Գոշ գյուղից 2,2 կմ հարավ-արևմուտք։ Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---