Իսրայելահայ գործարարը մտադիր է ներդրումներ անել ՀՀ արևային էներգետիկայի և գյուղոլորտում

Իսրայելահայ գործարարը մտադիր է ներդրումներ անել ՀՀ արևային էներգետիկայի և գյուղոլորտում

PanARMENIAN.Net - Իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելյան առևտրի գրասենյակի փոխնախագահ, Teamnet packing and international freight services ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանը մտադիր է ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում:

Գործարարն արձագանքել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նամակին:

Նախարարը, ընդունելով գործարարին, ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու նրա նախաձեռնությունը, հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Սուրեն Շահնազարյանը ներկայացրել է կազմակերպության, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնել ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄԷ-ից Ocean Holding ընկերությունը ՀՀ արևային էներգիայի ոլորտում $100 մլն ներդրում կկատարի: Ընկերությունը ֆոտովոլտային կայաններ կկառուցի և կգործարկի՝ օգտագործելով ոլորտի լավագույն հասանելի տեխնոլոգիաները։

Նախարարությունը կդյուրացնի Ocean Holding-ի գործունեությունը Հայաստանում և կտրամադրի արևային էներգետիկայի ոլորտի մասին տեղեկատվություն։ Ներդրումները տեղի կունենան մի քանի փուլով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---