Ռուստամյան. ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն բանակցում են գործակցելու շուրջ![]() 11 ապրիլի 2017 - 17:58 AMT PanARMENIAN.Net - «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բանակցությունների մեջ է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, բանակցություններն ընթանում են ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ: «Ենթադրում եմ, որ այն համագործակցությունը, որի մասին դուք տեղյակ եք, պետք է շարունակվի, որովհետև այն անժամկետ էր, պայմանավորված չէր ինչ-որ ձևաչափով, իսկ այն հարցերը, որոնք արձանագրված են համագործակցության հարթակում, զգալի մասով լուծված չեն»,- ասել է Ռուստամյանը, գրում է Aravot.am-ը: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասել է, որ գոհ են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից. աճ են արձանագրել: ՀՅԴ-ն գոհ է նաև ՀՀԿ-ի հետ գործակցությունից: Ռուստամյանը Փարպիում ընտրությունների անվավեր ճանաչվելը հենց համագործակցության արդյունք է համարում: Նրա խոսքով, եկել են այն եզրակացության, որ «չէին կարող այդ աստիճանի խայտառակ, ակնհայտ, ճչացող, ուղղորդված ընտրությունները համարվել նորմալ»: Ռուստամյանը համաձայնել է լրագրողների դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառք բաժանվել է, սակայն ասել, որ պահանջարկն առաջացնում է առաջարկ. «Դա նորություն չի: Դրանից պետք է ազատվենք` գիտակցության բերելով մեր ընտրողին: Եթե դա տեղի չունենա, այս մասին անընդհատ խոսելու ենք: Այս հարցերի լուծումը հնարավոր է միայն համագործակցության միջոցով»: 2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել է 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոններ։ 2017-ի ԱԺ ընտրություններին մասնակցել էին 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |