Ռուդոլֆ Փերինան հոկտեմբերի 26-ին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան վերադառնում է Վաշինգտոն գործունեության ժամկետն ավարտելու կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանը, մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նշանակումը ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կկատարի Ջոզեֆ Փեննինգտոնը:



Հիշեցնենք, որ 2006 թվականի սեպտեմբերից ի վեր Հայաստանում չկա ԱՄՆ դեսպան: Նախկին դեսպան Ջոն Էվանսին ետ կանչեցին այն բանի համար, որ 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայում 1,5 մլն հայերի սպանությունն հրապարակայնորեն անվանեց ցեղասպանություն: Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում արգելափակվեց սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից, քանի որ Հոգլանդը 1915 թվականի ողբերգությունը ցեղասպանություն չճանաչեց:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---